Վանաձորի փոստային բաժանմունքի պետը վերականգնել է պատճառած վնասը
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում շարունակվում է Վանաձոր քաղաքի փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2011թ. դեկտեմբերի 12-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ 2015 փոստային բաժանմունքի պետ Մ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա մեղադրվում է յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 մլն. դրամ հափշտակելու մեջ:
Նախաքննության ընթացքում Մ. Գեւորգյանը ամբողջությամբ վերականգնել է «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառված գույքային վնասը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը եւ Մ. Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Միաժամանակ դատարանը բավարարել է նաեւ Մ. Գեւորգյանի պաշտպանի` դատարան ներկայացրած միջնորդությունը, եւ կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով:
Վանաձորի փոստային բաժանմունքի պետը վերականգնել է պատճառած վնասը
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում շարունակվում է Վանաձոր քաղաքի փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2011թ. դեկտեմբերի 12-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ 2015 փոստային բաժանմունքի պետ Մ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա մեղադրվում է յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 մլն. դրամ հափշտակելու մեջ: Նախաքննության ընթացքում Մ. Գեւորգյանը ամբողջությամբ վերականգնել է «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառված գույքային վնասը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը եւ Մ. Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Միաժամանակ դատարանը բավարարել է նաեւ Մ. Գեւորգյանի պաշտպանի` դատարան ներկայացրած միջնորդությունը, եւ կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով: