Լրահոս

14.12.2011 12:26


Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը բացատրություն է պահանջել Ֆրանսիայի ԱԳՆ-ից

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը բացատրություն է պահանջել Ֆրանսիայի ԱԳՆ-ից Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը բացատրություն է պահանջում Ֆրանսիայի Սենատի մասնաշենքերից մեկում Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան և սենատոր Նատալի Գուլեի կազմակերպած՝ «Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը մոռացված հակամարտություն է» խորագրով կլոր սեղանի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի դեկտեմբերի 8-ի ելույթի վերաբերյալ։ Հայ դատի  հայտարարության մեջ մանավորապես նշվում է. «Այս հայտարարությունները ցույց են տալիս Ֆասիեի կողմնակալ դիրքորոշումը՝ չնայած Ղարաբաղի միջնորդի նրա դերին։ Դա դատապարտելի հայտարարություն է, և բացի այդ, Ֆրանսիայի ԱԳՆ-ի վերջին 2 ամսվա գործողությունները հստակ բացատրությունների կարիք ունեն: Միջազգային թատերաբեմում Ֆրանսիայի ԱԳՆ–ն մշտապես Թուրքիայի նկատմամբ չարդարացված բարեհամբույր վերաբերմունք է ցուցաբերում, այդ թվում` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի հարցում: Մյուս օրինակը Թուրքիայի դիմումն է Եվրոպային սիրիական հարցի վերաբերյալ: Նշված պատճառներով  Հայ դատի ֆրանսիական բյուրոն դիմում է Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Ալեն Ժյուպեի հետ հանդիպում պահանջելով, որի ընթացքում կքննարկվեն Ֆրանսիայի հայ համայնքին անհանգստացնող և  վրդովեցնող մի շարք հարցեր»։ Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահն իր ելույթում նշել էր. «Իհարկե, ես հասկանում եմ Ադրբեջանի տառապանքները, այդ երկրի տարածքները գրավվել են: Ես` որպես ֆրանսիացի, լավ եմ հասկանում, թե ինչ է օկուպացիան»։  

Այս խորագրի վերջին նյութերը