Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 18-ի, ավելի քան 800 վիրավոր կա. սուգ է հայտարարվել
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, վիրավորների թիվը գերազանցել է 800-ը։ Այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի նահանգապետին կից արտակարգ իրավիճակների կառավարման վարչության պետ Մեհրդադ Հասան-զադեն, հաղորդում է IRIB-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի և 752 վիրավորի մասին։
«Ցավոք, այս պահին մահացածների թիվն աճել է և կազմում է 18 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 800-ը»,-ասել է պաշտոնյան։
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ղեկավար Մոհամմադ Աշուրին եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում։
«Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել հրթիռային պինդ վառելիքի մեջ որպես բաղադրիչ օգտագործվող նյութի պատճառով։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված անձը հայտնել է, որ պայթել է նատրիումի պերքլորատը՝ պինդ հրթիռային վառելիքի հիմնական բաղադրիչը»,-ասվում է հրատարակության մեջ։
Հիշեցնենք, որ Բանդար Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։