Լրահոս

27.04.2025 09:22


Սարյան փողոցում փտած ծառն ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Սարյան փողոցում փտած ծառն ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Ապրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Սարյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հրայր Դավթյանին պատկանող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացու վնասը՝ հայտնի չէ:

Այս խորագրի վերջին նյութերը