Քաղաքական

26.04.2025 17:25

«Մայր Հայաստանը» ներկայացնող Դերենիկ Մալխասյանը Ռուսաստանում մասնակցել է երիտասարդության Եվրասիական տնտեսական ֆորումին (տեսանյութ, լուսանկար)

«Մայր Հայաստանը» ներկայացնող Դերենիկ Մալխասյանը Ռուսաստանում մասնակցել է երիտասարդության Եվրասիական տնտեսական ֆորումին (տեսանյութ, լուսանկար)

Ապրիլի 21-ից 25-ը Ռուսաստանի Դաշնության խոշորագույն տնտեսական, գիտական, կրթական կենտրոններից մեկում՝ Եկատերինբուրգում անցկացվեց երիտասարդության XV Եվրասիական տնտեսական ֆորումը։ Ֆորումի կազմակերպիչն Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանն էր։

Եվրասիական սիներգիա. «Բազմաբևեռություն–ինտեգրում–քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով անցկացվող ֆորումին ժամանել էին ավելի քան 21 հազար մասնակից՝ աշխարհի 116 երկրներից։ Նրանց թվում էին դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, Ռուսաստանի առաջատար բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ, ինչպես նաև հյուրեր այլ երկրներից։

Հայաստանից ֆորումին հրավիրված էր և մասնակցում էր «Մայր Հայաստան» շարժումը, որի ներկայացուցիչ Դերենիկ Մալխասյանը հատուկ հյուրի կարգավիճակ ուներ։

Պաշտոնական Երևանը բաց էր թողել ֆորումի հարթակն օգտագործելու և մասնակիցներին իր պատկերացումներն ու ուղերձները փոխանցելու հնարավորությունը։ Սրան հակառակ, Ադրբեջանը պաշտոնապես մասնակցում էր Եկատերինբուրգում անցկացվող ֆորումին ու հարթակներից ֆորումին քննարկվող խնդիրների շուրջ ներկայացնում էր Ադրբեջանի տեսակետները։

Պաշտոնական Երևանի մերժողական դիրքորոշման հանգամանքը տարակուսանք էր առաջացրել ռուս գործընկերների շրջանում, քանզի ռուսական կողմից նկատվում էր Հայաստանի հետ բազմաշերտ հարաբերություններ զարգացնելու ու ամրապնդելու հստակ շահագրգռվածություն։ Այդ առումով «Մայր Հայաստանի» հետ համագործակցության տարբեր ձևաչափեր են քննարկվել ՌԴ–ն ներկայացնող գիտակրթական շրջանակների հետ։ Կարևորվել է ժողովրդական դիվանագիտության զարգացումը։

Ձևավորվող բազմաբևեռ նոր աշխարհակարգում Հայաստանը պետք է օգտագործի յուրաքանչյուր հնարավորություն՝ միջազգային միջոցառումներին մասնակցելու ու սեփական պատկերացումներն ու տեսակետները ներկայացնելու համար։

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն մեր լավ բարեկամ Օլեգ Գորոբեցին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։

FB_IMG_1745674072390 FB_IMG_1745674094141 FB_IMG_1745674096867 FB_IMG_1745674099449

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։