Լրահոս

14.12.2011 11:07


Թունավորումներ

Դեկտեմբերի 13-ին`ժամը 12.01- ին տեղեկատվություն է ստացվել, որ լուծիչից թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն  քաղաքի Աղայան փողոցի թիվ 59/4 շենքի 28-րդ բնակարանի  բնակիչ,1970 թվականին ծնված Նվեր Մալխասյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Նույն օրը`ժամը 16.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ ջրածնի պերօքսիդից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ,1957 թվականին ծնված Անահիտ Վարդանյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դեկտեմբերի 13-ին`ժամը 17.45-ին տեղեկատվություն է ստացվել,որ ցինկի ֆոսֆատից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի  հիվանդանոց է տեղափոխվել Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ,1958 թվականին ծնված Մարիամ Հովհաննիսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը