Կարծիք

25.04.2025 09:27


Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ

Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ

Սիրելի՛ երևանցիներ,

Ձեր ու մեր բոլորիս մայրաքաղաքը գտնվում է մի խմբակի ճիրաններում, ովքեր քաղաքին վերաբերվում են որպես սեփական գրապանները լցնելու միջոց։

Ձեր կողմից 2023թ․ մերժվելու արդյունքում որդեգրել են հետևալ կարգախոսը՝ եկել է երևանցուց վրեժ լուծելու ժամանակը…

Բոլոր ոլորտներում՝ կանաչապատումից մինչև ասֆալտապատում ու տրանսպորտի «բարեփոխումից» մինչև աղբահանություն, ձախողել են։

Թանկացումների հիթ-շքերթը շարունակական է լինելու, չկասկածե՛ք, կանգ չեն առնելու։

Ավագանու նիստերից ծլկելը դարձրել են իրենց համար փրկօղակ, Երևանին վերաբերվող բոլոր հարցերը մնում են անպատասխան ու լուծումներ չեն տրվում։

Քաղաքացիների քվեն ստացած բոլոր ընդդիմադիր ավագանիները պետք է համախմբվեն՝ ի՛ շահ Երևանի, ու պարտադրեն իրենց քայլերով ՔՊ-ին ու «Հանրապետություն» քույր կառույցներին գնալ արտահերթ ընտրության։

ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, բոլոր քայլերը՝ սրանց հետ համագործակցելու, Երևանցիների կողմից արժանանալու է պարսավանքի։

Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը