Քաղաքական

24.04.2025 16:41


Զախարովան անդրադարձել է «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ Տիտովի հանդիպմանը (տեսանյութ)

Զախարովան անդրադարձել է «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ Տիտովի հանդիպմանը (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի եւ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանի օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումը։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանն աշխատում է առանձին երկրների բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ դա արվում է երկկողմ հարաբերությունները խթանելու համար. «Հանդիպումը, որի մասին դուք ասում եք, մեր արտասահմանյան դիվանագիտական հաստատությունների ամենօրյա աշխատանքի մի մասն է։ Ռուս դիվանագետները շփվում են այս կամ այն երկրի քաղաքական ուժերի ողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ։ Դա արվում է երկկողմ կապերի առաջմղման համար տարբեր ուղղություններով։ Ոչ մի ներքաղաքական ենթատեքստ այդ հանդիպումը չի ունեցել»։

Նրա խոսքով՝ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը Մեծ Հաղթանակի տոնակատարությանն ընդառաջ հրավիրել է Գյումրու ավագանու քաղաքական բոլոր ուժերի ղեկավարներին՝ մասնակցելու հանդիսավոր ընդունելությանը գխավոր հյուպատոսությունում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ռուս գործընկերների հետ մշակութային շփումների զարգացման հարցերը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը