Մի քանի օր կալանքի մեջ գտնվող «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանն ազատ է արձակվել։ Նրա խափանման միջոց կալանքը փոխվել է ստորագրությամբ երկրից չհեռանալով: Հարթունյանի հետ ազատ է արձակվել նաև «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերության կազմակերպչական գծով փոխտնօրեն Անի Մնացականյանն ու գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանը:
Դեկտեմբերի 9-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հարթունյանի նկատմամբ երկամսյա կալանք էր սահմանել՝ առանձնապես խոշոր չափերի հարկերի մուծումից խուսափելու մեղադրանքով։
Նարեկ Հարթունյանն ազատ է արձակվել

7or.am