Ազդանշան տալն ու հայհոյանքն ավարտվել է ավտոբուսի վարորդի դանակահարությամբ. մանրամասներ (տեսանյութ)
Ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները տաք հետքերով պարզել են Տիգրան Մեծ պողոտայում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ վիճաբանության արդյունքում դանակահարված և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը, ինչպես նաև պարզել են նրա հետ վիճաբանության մեջ մտած ու «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի համարանիշը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է 52-ամյա Վաչե Ռ․-ն, իսկ «Ford Fusion»-ի սեփականատերը հայտնել է, որ ինքը չի վարում ավտոմեքենան, այլ մեկ այլ քաղաքացի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրեբունու ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։