Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը
Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը: Դեպքի մասին մանրամասներ է հայտնել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը:
«Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Ասատրյանը՝ նշելով, որ ավտոբուսի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: