Լրահոս

23.04.2025 14:29


Երևանում Սնուփ Դոգի չկայացած համերգի վրա ծախսված փողերը մինչ օրս չեն վերադարձվել

Երևանում Սնուփ Դոգի չկայացած համերգի վրա ծախսված փողերը մինչ օրս չեն վերադարձվել

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի երեւանյան չեղարկված համերգը կազմակերպելու համար ծախսված գումարը դեռ չի վերադարձվել։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ գրավոր հարցումներ են ներկայացվել, եւ նախարարությունը սպասում է դրանց պատասխաններին։

Հիշեցնենք, որ համերգը պետք է կայանար 2023թ. սեպտեմբերին, սակայն այն հետաձգվել էր։ Միջոցառման կազմակերպման համար Հայաստանի պետական ​​բյուջեից ծախսվել է 6 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը