Գերմանական ճշտապահությունը և նեմեցական սկզբունքայնությունը
ՀՀԿ ներսում կռիվ է ընկել։ Երկու փողատեր իրար են առել, ինչը ենթադրել է տալիս, որ Սերժ Սարգսյանը կամ չի կարողացել մարել կրակը կամ ինքն է նախաձեռնել մականունավորաց պատերազմը, բայց դա մեր այս հոդվածի քննության առարկան չէ։ Մեզ տվյալ պահին այլ հարց է հետաքրքրել։
Երկար լռությունից հետո ականավոր ՀՀԿ–ական գործիչ և Սերժ Սարգսյանի գաղափարական զինակից–ընկեր Ռուբեն Հայրապետյանը կրկին հայտնվեց քաղաքական թատերաբեմում: Մի պահ թվում էր, թե հասկացել է իր կալիբրը ու ետ քաշվել: Բայց ավաղ…
Մի պահ նա դարձավ «Հրազդանի» պաշտպան ու երթ կազմակերպեց Աշոտ Աղաբաբյանի դեմ: Քիչ էր մնում մտածեինք, թե մյուս երթը կլինի Թեղուտի համար կամ, ասենք, թրաֆիկինգի դեմ:
Բայց նա վերադարձավ քաղաքականություն ու խոսեց …
Տարօրինակ է, բայց նույն Ռուբեն Հայրապետյանը չգիտես ինչու լռություն է պահպանում, երբ Սերժ Սարգսյանն առավել քան ջերմ հարաբերություններ է հաստատում շվեյցարահայ Վարդան Սրմաքեշի հետ, որը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է եւ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը: Բոլորին է հայտնի, թե ինչ կարծիք ունի Սրմաքեշի մասին Ռուբեն Հայրապետյանը: Նա բազմիցս տարբեր առիթներով արտահայտվել է այդ մարդու եւ նրա գործունեության մասին: Մի ժամանակ խոստանում էր Սրմաքեշին ասֆալտին լղոզել և այլ «քաղաքակիրթ» մեթոդներ կիրառել:
Հիմա հարց է առաջանում, թե ինչու նա Սերժ Սարգսյանին չզգուշացրեց հեղինակության հնարավոր անկման մասին, երբ հոկտեմբերի 18-ին Հովիկ Աբրահամյանը Ժնեւում ՀՀ դեսպանատանը Սրմաքեշին հանձնեց Սերժ Սարգսյանի կողմից նրան շնորհված պետական պարգեւը: Տարօրինակ է, որ Ռուբեն Հայրապետյանի նման սկզբունքային մարդը Սերժ Սարգսյանին ոչինչ չասաց, երբ որոշում կայացվեց նույն Սրմաքեշին նշանակել Մարսելում ՀՀ հյուպատոս: Իսկապես զարմանալի է, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվում է մի մարդ, որը չի կատարում ստանձնած պարտավորությունները եւ համառորեն չի նորոգում Ձորաղբյուրի մարզաբազան, իսկ ֆուտբոլային ակումբն էլ թշվառ վիճակում է: Զարմանալի է նաեւ, որ Մարսելում չգտնվեց մի հարգարժան մարդ, որը գլխավորի հյուպատոսությունը եւ այդ պաշտոնում նշանակվեց շվեյցարահայ Վարդան Սրմաքեշը: Տարօրինակ է նաեւ, որ Ռուբեն Հայրապետյանը սկզբունքային է, երբ խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, իր կուսակից Բուռնաշին, Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի» գործարանին և Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ անսկզբունքային, երբ գործը հասնում է Սերժ Սարգսյանին եւ Վարդան Սրմաքեշին:
Այստեղից մեկ հետևություն կարելի է անել՝ Ռուբեն Հայրապետյանը սկզբունքային է դառնում, երբ ենթադրում է, որ իր սկզբունքայնությունը դուր կգա Սերժ Սարգսյանին։

Արման Սահակյան