Լրահոս

13.12.2011 17:48


ՄԻՊ գրասենյակում կինը խմել է պերեօքսիդի լուծույթ և ուշագնաց է եղել

Սույն թվականի դեկտեմերի 13-ին ժամը 1.30 –ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է այցելել մի կին, որն առաջին անգամ էր դիմում գրասենյակ, ներկայացրել է գրավոր դիմում, որից հետո խմել է պերեօքսիդի լուծույթ և ուշագնաց է եղել։ Գարսենյակի աշխատակիցները անմիջապես հրավիրել են շտապ օգնություն, կնոջը ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց։

Դիմում-բողոքի մեջ դիմումատուն նշել է մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են սոցիալական տարածքային ծառայության կողմից նպաստի վճարման դադարեցմանը, իրենց տանը կատարված գողությանը և դրա առնչությամբ իրականացված քննությանը։

Այժմ կինը գտնվում է Հանրապետական հիվանդանոցի տոքսիկոլոգիայի բաժանմունքում։ Գրասենյակի աշխատակիցները այցելել են և պարզել են, որ նրա վիճակը կայուն է։  Պաշտպանի գրասենյակը կշարունակի ներկայացված բողոքի քննությունը և հետևողական կլինի դրա ընթացքին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը