Լրահոս

15.01.2011 11:03


Շվարցենեգերն ասել է, թե նահանգապետի պաշտոնն իր վրա 200 մլն դոլար է նստել

Շվարցենեգերն ասել է, թե նահանգապետի պաշտոնն իր վրա 200 մլն դոլար է նստել

Ավստրիական «Krone» թերթին տված հարցազրույցում Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն ասել է, որ նահանգի բնակչության բարեկեցությանն ուղղված աշխատանքն իր վրա 200 մլն դոլար է նստել։

Նրա խոսքերով՝ ինքը հենց այդքան կարող էր վաստակել այդ ամբողջ ժամանակաշրջանում հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելով։

-Բայց գործը դրան արժեր,-ասել է Շվարցենեգերը։

Նախկին նահանգապետը նաև նշել է, որ աշխատանքի պատճառով շատ քիչ ժամանակ էր հատկացնում ընտանիքին։

Այդուհանդերձ, Կալիֆորնիայում շատերն են  դժգոհ մնացել Շվարցենեգերի գործունեությունից՝ նա նահանգը թողել է մի վիճակում, որը նախորդում է սնանկությանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը