Լրահոս

22.04.2025 14:19


Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած

Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Դավիդ Դ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը