Լրահոս

13.12.2011 17:23


Շարունակում են հովանավորել

«Շիրակ կենտրոնի» տեսանյութերը շարունակում են արձագանք գտնել:

Այս անգամ Մոսկվայում բնակվող գյումրեցի կինը, ով կրկին ցանկացավ անհայտ մնալ, դիտելով «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ» (http://shirakcentre.org/hy/news/1167-shirak-centre-ngo#comment-322) տեսանյութը կապնվեց «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հետ և ցանկություն հայտնեց հոգալ այդ` երեք միակողմանի ծնողազուրկ երեխաների Ամանորյա սեղանի և ձմռան վառելափայտի ծախսերը: Այսօր երեխաների մայրը` Էլմիրա Թամազյանը բանկից անմիջապես հետո այցելեց մեզ, հովանավորներին իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելու նպատակով: Ավելացնենք, որ նախորդ տեսանյութում խոսվում էր նաև այդ ընտանիքի երեք երեխաներից փոքրի` 4-ամյա Կարուշիկի նախակրթարան հաճախելու անհրաժեշտության մասին: Գյումրիում նախակրկթարանները վճարովի են, իսկ այս` սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող ընտանիքը պարզապես ֆինանսական միջոցներ չուներ վճարելու համար: Բարեբախտաբար տեսանյութը դիտելուց հետո մեկ այլ բարերար էլ ցանկություն էր հայտնել հովանավորել երեխայի նախակրթարանի վարձը: Ի դեպ նա նույնպես չցանկացավ, որ հրապարակվի իր անունը:

Ավելացնենք, որ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո այս ընտանիքին աջակցություն էին ցուցաբերել նաև ՀԱԵ Շիրակի թեմը` նրանց ընդգրկելով Կանադահայոց Թեմի կողմից ամենամսյա նպաստ ստացող երեխաների ցանկում (http://shirakcentre.org/hy/news/1168-shirak-centre-ngo), իսկ Գյումրու Հայ Կաթողիկե Երիտասարդ Միության անդամները տրամադրել էին վառելափայտ (http://shirakcentre.org/hy/news/1197-shirak-centre-ngo):

Այս խորագրի վերջին նյութերը