Իրանը խորհուրդ է տվել Արևմուտքի երկրներին չմիջամտել Ռուսաստանի գործերին
Իրանը հարգում է ռուս ժողովրդի կամքը Պետդումայի ընտրությունների ժամանակ և ԱՄՆ–ին և արևմտյան մյուս երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ինքնիշխան մյուս պետությունների ներքին գործերին միջամտելուց։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը փոխանցում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը։
«Պետդումայի ընտրությունների ժամանակ ռուս ընտրողները բարձր ակտիվություն են դրսևորել։ Մենք հարգում ենք ռուս ժողովրդի ընտրությունը։ Այն, որ Արևմուտքն իր վրա այլ պետությունների ներքին գործերին միջամտելու պարտականություն է վերցրել, անթույլատրելի և անընդունելի է»,–ընդգծել է նա։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրներն ավելի լավ է՝ սեփական խնդիրների լուծումները գտնեն և ոչ թե մյուսների գործերին միջամտեն»,–նշել է դիվանագետը։