Լրահոս

13.12.2011 15:38


Հովհաննես Շահինյանի ու Սերժ Սարգսյանի առանձնազրույցից հետո քննության ընթացքը փոխվել է

Հովհաննես Շահինյանի ու Սերժ Սարգսյանի առանձնազրույցից հետո քննության ընթացքը փոխվել է

Վռամ Բաղդասարյանի պաշտպան Գայանե Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 2010-ին Արաբկիր վարչական շրջանում կատարված սպանության գործով դատարանն առանց ապացույց ունենալու Վռամ Բաղդասարյանին 14 տարվա ազատազրկման է ենթարկել։

Այն զենքի վրայից, որով կատարվել է սպանությունը, բոլոր մատնահետքերը մաքրել են,-ասել է Գայանե Խաչատրյանը:

Նա նաև նշել է, որ Արաբկիրի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Հովհաննես Թամամյանին պարտք է եղել 100 հազար դոլար, հետևաբար, վերջինը այս գործի փաստերը չէր խեղաթյուրի։ Նման մեղադրանք Թամամյանին առաջադրել էր Հովհաննես Շահինյանի քրոջ որդին՝ Արսեն Ահարոնյանը, ով նույնպես մեղադրվում էր սպանության մեջ։

Այդ պարտքի մասին վկայող փաստաթուղթ կա՝ նոտարով հաստատված։ Միայն իր պարտքը հետ ստանալու համար Թամամյանը որոշում կկայացներ հօգուտ Շահինյանի: Մենք կարծում ենք, որ Թամամյանը գործել է արդար և Հովհաննես Շահինյանի պատվերը չի իրականացրել,-ավելացրել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը:

Գայանե Խաչատրյանը պնդել է, որ քննության ընթացքը փոխվել է միայն այն բանից հետո, երբ առանձնազրույց են ունեցել Հովհաննես Շահինյանն ու Սերժ Սարգսյանը. Արսեն Ահարոնյանին առաջադրված սպանության հոդվածով մեղադրանքը փոխվել է ապօրինի զենք կրելու մեղադրանքով, և ձերբակալվել է Վռամ Բաղդասարյանը, ով ազատազրկվել է Արսեն Ահարոնյանի մոր, հոր և բարեկամի վկայությունների հիման վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը