Քաղաքական

18.04.2025 19:18


Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել

Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղում անցած գիշեր կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Խնածախի բնակիչներից մեկը մեկը NEWS.am-ին պատմեց, որ վերջին շրջանում կրակոցներն ավելի ինտենսիվ են եւ ավելի հաճախակի։

«Բավականին երկար կրակոցներ են եղել, ավելի ինտենսիվ են կրակել»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան:

ՀՀ ՊՆ–ն Ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Այս խորագրի վերջին նյութերը