Լրահոս

13.12.2011 14:06


Արմեն Պողոսյան. «Ստացվում է այնպես, որ մեծերը պարգևատրվում են, փոքրերը՝ սնանկանում»

Արմեն Պողոսյան. «Ստացվում է այնպես, որ մեծերը պարգևատրվում են, փոքրերը՝ սնանկանում»

«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի գործունեությանը՝ նշել է, թե պետական մարմինները գնաճի վերահսկողության և սանձման, մենաշնորհների վերահսկողության և սանձման խնդիրները հաճախ առանձին են դիտարկում։ Նա չի ընդունում այդ մոտեցումը՝ ընդգծելով, որ այդ երկու խնդիրները փոխկապակցված են, և մեկը մյուսի հետևանքն է։

Խոսելով ՀՀ ՏՄՊՀ սահմանած տուգանքների մասին՝ բանախոսը գտնում է, որ կարևոր է ոչ թե դաժանությունը, այլ անվրեպությունը։

–Եթե մեր երկրի պետական հանձնաժողովը նույն խախտման համար տարբեր ձեռնարկությունների համար նույն չափով պատիժ է սահմանում, ստացվում է այնպես, որ մեծերը պարգևատրվում են, իսկ փոքրերը՝ սնանկանում, ինչպես եղավ ձվի շուկայում,–ընդգծել է Ա. Պողոսյանը։

«Սպառողների միության» նախագահը կարծում է, որ ՏՄՊՀ–ի հետ ավելի սերտ պետք է աշխատել։

–Պետական հանձնաժողովին կից հասարակական խորհրդի անդամ եմ, սակայն մամուլից եմ իմանում, թե ում են տուգանել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը