Տնտեսական

13.12.2011 14:54


«Սպառողների միության» նախագահ. «Հացի հետ գնում ենք մոտավորապես 20–30% օդ»

«Սպառողների միության» նախագահ. «Հացի հետ գնում ենք մոտավորապես 20–30% օդ»

«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ամանորյա հնարավոր թանկացումներից՝ նշել է, որ այս տարվա աժիոտաժն ավելի մեղմ կլինի նախորդ տարվանից։ Նրա կարծիքով ամանորյա տոներին ընդառաջ գները կաճեն մոտ 5–7%–ով։

Գնահատելով 2011թ. կատարած աշխատանքը՝ «Սպառողների միության» նախագահը նկատել է, որ որոշակի առաջընթաց կա։ Մասնավորապես բերելով ժամկետանց ապրանքների վաճառքի տվյալները՝ նա ընդգծել է, որ նախորդ տարվա 65%–ի փոխարեն այս տարվա թերությունները կազմել են 35%։ Սակայն բանախոսը գտնում է, որ մենք դեռ շատ հեռու ենք բավարար լինելուց։

Բանախոսը նշել է, որ կան որոշ ոլորտներ, ինչպես, օրինակ, շաքարավազի, հացի, կարագի և ևս մի քանի ասպարեզներ, որտեղ ապրանքի գինն ու որակը շատ հեռու են միմյանցից։

–Երբ գնում ենք շաքարավազ, հետը ջուր ենք գնում, քանի որ խոնավության տոկոսը զգալիորեն գերազանցում է։ Նույն վիճակն է նաև հացի արտադրության ոլորտում։ Մենք հացի հետ գնում ենք մոտավորապես 20–30% օդ,–ասել է Ա. Պողոսյանը և հավելել, որ առողջության տեսակետից վտանգ չկա, սակայն դա բացասականորեն է ազդում սպառողի գրպանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը