Հարցազրույց ՀՀԿ–ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ
–Ինչպե՞ս եք որակում ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը՝ կարճել Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Հանրապետական կուսակցությունից ասում էին, որ իրենց կուսակից մարզպետի խնդրին կանդրադառնաք նախաքննության ավարտից հետո։
–Գնահատական ես չունեմ, որովհետև իրենք իրար մեջ...գործը կարճվել է, և իրենք էլ կարծես հաշտվել են, ուրեմն նշանակում է՝ հարց չի կարող լինել։
–Իսկ որպես կին՝ ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի մարզպետի արարքը։
–Ես չեմ տեսել, և ընդհանրապես այդպես էլ պարզ չեղավ՝ ինչ է այնտեղ կատարվել, որովհետև ոչ ոք կոնկրետ ոչինչ չասաց։ Իսկ եթե ՀՔԾ–ն որոշել է վարույթը կարճել, նշանակում է՝ խնդիր չկա։
–Բայց ՀՔԾ–ի տարածած հաղորդագրության մեջ ապացուցված է համարվել, որ Սյունիքի մարզպետն ապտակել է գործարար Սիլվա Համբարձումյանին։
–Ես արդեն ասացի՝ ինչ պետք է ասեի, ավելացնելու այլ բան չունեմ։ Մենք այստեղ ասելու բան չունենք, որովհետև դա այդ կնոջ և մարզպետի հարցն է։
–Իսկ չե՞ք կարծում, որ սրան նաև պետք է քաղաքական որոշում հետևի ՀՀԿ–ի կողմից։
–Ես չեմ կարծում, որ այդքան պետք է մեծացնել այս հարցը կամ դարձնել քաղաքական հարց։
Կարինե Աճեմյան.

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը