Լրահոս

13.12.2011 14:03


«Երևանի ժամացույցի գործարան» ընկերությունը հերքում է

«Երևանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերությունը հերքում է վերջին շրջանում ԶԼՄ-ներում, հատկապես 1-in.am-ում, տեղ գտած այն սխալ տեղեկությունները, ըստ որոնց`

-  Նարեգ Հարթունյանը հանդիսանում է “Երևանի ժամացույցի գործարան” ԲԲԸ բաժնետեր և այս քրեական գործը կապված է այդ կազմակերպության հետ.

-  Նարեգ Հարթունյանի գործը կապված է “Երևանի ժամացույցի գործարան” ԲԲԸ տարածքը վարձակալած Հովհաննես Ալեքսանյանի գործի հետ:

Ամբողջությամբ զարմանք է առաջացնում 1-in.am-ի նշված հետևյալ միտքը` “Գուցե նաև հետաքրքրված են` հօգուտ մեկ ուրիշի՞, ասենք՝ Լևոն Մարկոսի օգտին հարցը լուծել: Եթե ոչ, ապա ինչու չե՞ն կալանավորել «Ժամացույցի» գործարանի մյուս սեփականատիրոջը, ինչո՞ւ հետախուզում չեն հայտարարել: Չէ՞ որ իրավաբանության մեջ գոյություն ունի «համապարտություն» հասկացություն. եթե երկուսով են գործ դրել, երկուսն էլ այդ գործի համար պատասխանատվություն են կրում: Իսկ եթե մեկին ճնշում են, մյուսի մասին չեն էլ հիշում` դա իսկապես մտածելու տեղիք է տալիս:”:

1-in.am-ին տեղեկացնում ենք, որ Լևոն Գրիգորի Մարկոսի նկատմամբ հետախուզումը հայտարարված է դեռևս 2005 թվականից, և Լևոն Մարկոսը պետության հետ պայքարի արդյունքում, որպես ներդրող կորցրել է Հայաստանում իր կատարած ներդրումները (Երևանում գործող երեք շուկաներ, “Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում” ԲԲԸ-ի բաժնետոմսեր, Աշտարակի Վանա Լիճ ռեստորանային համալիր և այլն):

Լևոն Մարկոսը “Երևանի ժամացույցի գործարան” ԲԲԸ-ի բաժնետեր չի հանդիսանում: Այդ ընկերության բաժնետեր է հանդիսանում “Մարկոս Հոլդինգ” ՍՊԸ-ն` 53 տոկոսի չափով:

1-in.am-ի “բարեկամական խորհուրդը” իշխանություններին` Լևոն Մարկոսի նկատմամբ էլ նույն գործողություններն իրականացնելու համար, ընդունել ենք ի գիտություն:

Քաղաքացի Հովհաննես Ալեքսանյանը, իր կողմից վարձակալած տարածքում մոլախաղեր է կազմակերպել, ինչի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի արդյունքում, թե ինչ կպարզվի, որ վարձակալն իր տարածքում մոլախաղեր է կազմակերպել, որը վարչական իրավախախտում է, թե հանցագործություն, “Երևանի ժամացույցի գործարան” ԲԲԸ-ին չի հետաքրքրում:  Հովհաննես Ալեքսանյանի հետ վարձակալության պայմանագիրը լուծվել է:

Տեղեկացնում ենք նաև, որ Նարեգ Հարթունյանը չի հանդիսանում “Երևանի ժամացույցի գործարան” ԲԲ ընկերության բաժնետեր, իսկ մամուլում ներկայացված քրեական գործը որևէ կապ չունի “Երևանի ժամացույցի գործարան” ԲԲԸ-ի հետ:

«Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ գլխավոր տնօրեն` Նորայր Չրաղյան

Այս խորագրի վերջին նյութերը