Քաղաքական

15.04.2025 11:51

Անհնար է ծառայել երկու Աստծու. Միխայիլ Բելյաևը՝ Հայաստանի եվրաինտեգրման մասին (տեսանյութ)

Անհնար է ծառայել երկու Աստծու. Միխայիլ Բելյաևը՝ Հայաստանի եվրաինտեգրման մասին (տեսանյութ)

Տնտեսական գիտությունների թեկնածու, տնտեսագետ, «Ֆինանսական գրագիտության զարգացման ասոցիացիայի» փորձագետ Միխայիլ Բելյաևը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, թե ՌԴ-ն մտադիր չէ ոտնահարել Հայաստանի շահերը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իր եվրոպական կուրսի պատճառով, սակայն միությունից դուրս գալը ցավոտ կլինի երկրի բնակչության համար։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ կամ լինի Եվրամիության անդամ, կամ շարունակի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Անհնար է ծառայել երկու Աստծու։ Կամ դու մտնում ես Եվրոպական Միության կազմի մեջ, ենթարկվում ես նրանց բոլոր կանոններին և բոլոր կարգավորումներին, որոնք առանձնապես բարեկամական չեն Ռուսաստանի նկատմամբ, և Հայաստանը պետք է ենթարկվի այդ բոլոր կանոններին։ Կամ հակառակը՝ պետք է հրաժարվել ԵՄ-ին անդամակցելուց և այդ ժամանակ արդեն շարունակել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ինձ թվում է՝ ավելի արտոնյալ և հարմար պայմաններով:

Հայաստանն առայժմ այլ ճանապարհ է ընտրել, բայց մենք չենք միջամտելու, սա իր ընտրությունն է, սա երկրի ընտրությունն է, բայց, իմ կարծիքով, դա ամենախելամիտը չէ։ Ամեն դեպքում, Հայաստանը հիմա Ռուսաստանից որևէ արտոնություններ կամ զիջումներ պետք է չսպասի, քանի որ տեղափոխվում է այլ ճամբար և ենթարկվելու է այլ կանոնների, այլ կանոնակարգերի»,-ասել է Բելյաևը։

Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանը դեռևս չի ստացել ոչ բարեկամական երկրի կարգավիճակ․ «Ուստի հարաբերությունները կլինեն չեզոք, ինչպես բոլոր երկրների հետ, միանգամայն նորմալ ռեժիմում՝ առանց հատուկ արտոնությունների, որոնք վերաբերում են ԵվրԱզԷՍ-ի երկրներին կամ ռուսական այլ միավորումներին, որոնց հետ ավելի բարեկամական և սերտ կապեր կան»,-եզրափակել է Բելյաևը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։