Լրահոս

13.12.2011 13:02


«Ժառանգության» ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում հանդիպել են քաղաքացիների հետ

Դեկտեմբերի 11-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամներ Ռուբեն Հակոբյանը, Կարինե Հակոբյանը, Դավիթ Սանասարյանը,  խմբակցության անդամներ Լարիսա Ալավերդյանն եւ Արմեն Մարտիրոսյանը այցելեցին Գեղարքունիքի մարզ եւ հանդիպումներ ունեցան Վարդենիսի, Մարտունու, Գավառի բնակչության եւ Սեւանում` երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում   հաշվետվություն տրվեց կուսակցության գործունեության մասին, այնուհետև “Ժառանգության” ներկայացուցիչները խոսեցին  երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի, մարդու իրավունքների ոտնահարման, հասարակության ծայրահեղ բևեռացման, երիտասարդության հիմնախնդիրների, ինչպես նաև երկրում ստեղծված ծանր իրավիճակը  ծնող պատճառների մասին:

Հանդիպման մասնակիցները բարձրացրեցին բազմաթիվ հարցեր կապված թանկացումների, ցածր աշխատավարձերի, ավանդների վերադարձման, կրթության եւ առողջապահության անմատչելիության, Սևանի հիմնախնդրի և այլ հարցերի շուրջ: Հատկապես սուր քննադատության ենթարկվեց Ազգային ժողովում տիրող մթնոլորտի և պատգամավորին անվայել  վարքագիծը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը