Խնածախի մշակույթի տան ուղղությամբ կրակոցների ժամանակ տարածքում բնակիչներ են եղել (տեսանյութ)
Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տան ուղղությամբ ադրբեջանական կրակոցների ժամանակ տարածքում բնակիչներ են եղել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:
«Նյութական վնասներն այդքան էլ շատ չեն, փափուշտների անցքերն են երևում: Կրակոցների ժամանակ տարածքում եղել ենք ես և ընկերներս»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Սեյրան Միրզոյանը:
Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ թիրախն իրենք են եղե՞լ, թե՞ ոչ:
Սեյրան Միրզոյանը հավելեց, որ այդ միջադեպից հետո էլ են ադրբեջանցիները կրակել, բայց ոչ գյուղի ուղղությամբ:
«Գիշերն են կրակել, տարբեր ժամերի, քիչ-քիչ լսվում էին ձայները: Ժամը 04:35-ին դադարել են կրակոցները»,-ասաց նա:
Նշենք՝ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդեց, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Տուժածներ չկան: