ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից ոմանք ամոթանք են տալիս «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի կալանավորման համար։
Հայաստանում ապրելու համար ամաչում է նաև Նաիրա Մարգարյանը։
«Ամո՛թ։ Ամաչում եմ, որ այս երկրում եմ ապրում, որ նման կառավարություն ունեմ, ամաչում եմ նայեմ Նարեկի աչքերին՝ չնայած որ վաղուց ճանաչում և հարգում ենք միմյանց։ Ամաչում եմ, որ ես ու այդ մարդիկ նույն ազգից ենք, և անկեղծ ասած՝ մի կերպ եմ ինձ զգում, որ այսպես ցիվիլ արտահայտվեմ»։
Նա նաև ավելացրել է, թե մենք լռում ենք, ընտելանում՝ վախից, սեփական անօգնականության զգացումից կամ «քանի ինձ անձամբ չի վերաբերում» հայկական մոտեցումից.
Վարչապետի էջում ամոթանք են տալիս
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից ոմանք ամոթանք են տալիս «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի կալանավորման համար։
Մասնավորապես Tag Tum անվամբ օգտատերը գրել է.
««Նարեկացի» կենտրոնի տնօրեն Նարեկ Հարությունյանի ձերբակալությունը հստակ ցույց է տալիս, թե ինպես է կառավարությունը նախատեսում հավաքագրել 2012 թվականի բյուջեն: Ինչը որ բացահայտ խայտառակութուն է հատկապես նման մարդու հանդեպ: Ես ամաչում եմ նման երկրում ապրելու համար»։
Հայաստանում ապրելու համար ամաչում է նաև Նաիրա Մարգարյանը։
«Ամո՛թ։ Ամաչում եմ, որ այս երկրում եմ ապրում, որ նման կառավարություն ունեմ, ամաչում եմ նայեմ Նարեկի աչքերին՝ չնայած որ վաղուց ճանաչում և հարգում ենք միմյանց։ Ամաչում եմ, որ ես ու այդ մարդիկ նույն ազգից ենք, և անկեղծ ասած՝ մի կերպ եմ ինձ զգում, որ այսպես ցիվիլ արտահայտվեմ»։
Նա նաև ավելացրել է, թե մենք լռում ենք, ընտելանում՝ վախից, սեփական անօգնականության զգացումից կամ «քանի ինձ անձամբ չի վերաբերում» հայկական մոտեցումից.
«Սակայն ամեն ինչ սահման ունի, և տվյալ դեպքում այդ մարդը Հայաստանի մշակույթի համար արել է այնքան, որքան նրա կողմից փաստորեն սնանկացրած մեր բյուջեն չի էլ նախատեսել անել մոտակա տարիների ընթացքում: Եվ այս պահից սկսած՝ «ինձ անձամբ վերաբերում է», և ես խնդրում եմ ինձ հիշեցնել մի նմանատիպ դեպք, բացատրել, թե ինչո՞վ է այս դեպքը առանձնահատուկ, և ինչո՞ւ հնարավոր չէ շարունակել դատական գործընթացը կամ դրա հարկադիր կատարումը առանց ձերբակալման ծայրահեղության»:
Մեկ այլ օգտատեր՝ Զարուհի Մուրադյանն էլ ընդգծել է.
«Նարեկի ձերբակալությունը մեր երկրի հերթական խայտառակությունն է. ամո՛թ է, սթափվե՛ք»։
7or.am