Լրահոս

14.04.2025 12:19


Երևանում՝ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է 45-ամյա կնոջ մարմին

Երևանում՝ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է 45-ամյա կնոջ մարմին

Ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 45-ամյա Լուսինե Թ.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը