Դեկտեմբերի 12-ին`ժամը 18.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի-Գեղամասար գյուղերի ավտոճանապարհին (Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կմ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ 2101» մակնիշի 35 ԼԼ 307 պետհամարանիշի և «ԳԱԶ 31» մակնիշի 31 ԼՏ 710 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի բնակիչներ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդ և ուղևորներ`1968 թվականին ծնված Ա. Վանոյանը, 1974 թվականին ծնված Ա.Դաշյանը և 1988 թվականին ծնված Մ.Դաշյանը տեղում մահացել են, իսկ 1974 թվականին ծնված Ս.Ղուկասյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելիս: «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ,1961 թվականին ծնված Ք.Խաչատրյանը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, այնուհետև Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բավարար է:
Ավտոպատահար՝ վարորդն ու ուղևորները մահացել են