Աշխարհ

13.04.2025 19:57


Թուրքիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությունների համար 10 մլն ստորագրություն է հավաքել

Թուրքիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությունների համար 10 մլն ստորագրություն է հավաքել

Թուրքական ընդդիմությունը հայտարարել է, որ հավաքել է ավելի քան 10 մլն ստորագրություն՝ ի աջակցություն արտահերթ նախագահական ընտրությունների և ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու: Այս մասին, ինչպես հաղորդում է Halk TV-ն, Սամսուն նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը:

«Շաբաթ երեկոյի դրությամբ արտահերթ ընտրությունների անցկացման համար ստորագրությունների թիվը գերազանցել է 10 միլիոնը: Սակայն մենք ավելի մասշտաբային նպատակ ունենք և միասին կհասնենք դրան»,-հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքը:

Թուրքիայում արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի արշավը մեկնարկել է մարտի 30-ին Տրապիզոն նահանգում, որտեղ ծնվել է Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Այդժամանակ էլ հայտարարվել է 28 միլիոն ստորագրություն հավաքելու պլանների մասին, ինչը մի փոքր ավելին է, քան այն ձայների քանակը, որոնք Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր 2023 թ-ի մայիսին կայացած ընտրություններում։

Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թ․-ին, սակայն ընդդիմությունը պնդում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը