Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Արարատ Միրզոյանը Թուրքիայում մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նա ապրիլի 12-ին ֆորումի շրջանակներում հանդիպել էր նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, պանելային քննարկման է մասնակցել Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։