Առաջիկայում ավագանու գործունեության, կազմի և գործընթացի հետ կապված վատ զգացողություն ունեմ. Մհեր Խաչատրյան
Ապրիլի 16-ին Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկի նիստին՝ ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Hraparak.am-ը զրուցել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամՄհեր Խաչատրյանի հետ, ով 2018թ-ի հեղափոխությունից հետո շուրջ մեկ տարի զբաղեցրել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հիմնադրած «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ի տնօրենի պաշտոնը։ Նա իր պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ էր բացահայտել, հայց ներկայացրել դատախազություն, քրեական գործ էր հարուցվել, սակայն կարճ ժամանակ անց այն կարճվեց։
Մհեր Խաչատրյանը նույնպես մասնակցում էր Գյումրու ընտրություններին, ավագանու թեկնածու է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով, ընդգրկված էր տասնյակում։ Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ամենաքիչ ավագանու անդամն է ունենալու՝ 2 մանդատ է բաժին ընկել այս քաղաքական ուժին։
«Չեմ ափսոսում եմ, որ անձնապես ավագանու կազմի մեջ չեմ, այլ ուրախ եմ, որ մեր թիմից ներկայացուցիչներ կան, և կոնկրետ իմ` սոցիալական ոլորտի գործունեության հետ կապված՝ դա մեծ արդյունավետություն կապահովի, անկախ նրանից, թե մեր թիմից ով է հանդես գալու, մենք մեր ցանկացած դիտարկում, խնդիրների բարձրաձայնումները, լուծումները կարող ենք մեր մանդատների միջոցով օգտագործել և հասանելի դարձնել, կարևոր չէ՝ էդ ամբիոնից ես եմ խոսելու, թե իմ թիմակիցը։ Մենք մեր առաջ երկու նպատակ էինք դրել՝ մինիմալ և մաքսիմալ, մինիմալին հասանք, որ գոնե կկարողանանք ՔՊ-ի վերարտադրումը կանխել։ Ցավոք, մաքսիմալին չհասանք, չկարողացանք իշխանություն լինել, բայց կարծում եմ առաջին անգամ ընտրություններին մասնակցելու համար վատ արդյունք չէր։Ինչ վերաբերում է ընտրության ընդհանուր արդյունքներին, ինձ համար ցավալի է, որ մեր քաղաքում դեռ 17 հազարից ավել անձ կա, որ ձայն է տվել ՔՊ-ին, դա ինձ համար մեծ ցավ է։ Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ 25-30 տոկոս մաս կա, որ անկախ ամեն ինչից իշխանասեր է և թերևս, դա էր պատճառը, որ ՔՊ-ն այդքան ձայն կարողացավ կորզել։
Ճիշտն ասած, առաջիկայում ավագանու գործունեության, կազմի և գործընթացի հետ կապված վատ զգացողություն ունեմ․ ոչ մի ընդդիմադիր ուժ մեկը մյուսի հետ կոալիցիա չի կազմել, զուտ ՔՊ-ին տապալելու համար ընդամենը քվեարկում ենք Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալու օգտին, բայց հետագա գործունեության հետ կապված՝ համագործակցություն չի լինելու։ Հույս ունեմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերս, ինչպես նախապես հայտարարել ենք, ընտրելու ենք Ղուկասյանին և էս մասով որևէ պայմանավորվածություն չի խախտվի։Իսկ մտահոգություններս նրանում է, որ ապագայում քաղաքը կառավարման առումով էլի ճգնաժամային իրավիճակում կհայտնվի, քանի որ չկա կոալիցիա, իսկ դա նշանակում է, որ Ղուկասյանի կառավարումը խնդիրներով է լինելու։Ինչ-որ առումով դրական բան էլ կա, այն է, որ լարվածությունից ելնելով՝ բոլոր ուժերը ստիպված կլինեն արդյունավետ աշխատել ։ Այնուամենայնիվ, համադրելով ընտրության արդյունքները, վստահ եմ, որ 2026թ-ի ԱԺ ընտրություններին ՔՊ-ն չի կարողանալու այստեղ արդյունքի հասնել, այսինքն՝ Գյումրու ընտրություններն ինչ-որ առումով համապետական ազդեցություն կթողնեն»,-ասաց մեր զրուցակիցը։
Առաջիկայում ավագանու գործունեության, կազմի և գործընթացի հետ կապված վատ զգացողություն ունեմ. Մհեր Խաչատրյան
Ապրիլի 16-ին Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկի նիստին՝ ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Hraparak.am-ը զրուցել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Խաչատրյանի հետ, ով 2018թ-ի հեղափոխությունից հետո շուրջ մեկ տարի զբաղեցրել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հիմնադրած «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ի տնօրենի պաշտոնը։ Նա իր պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ էր բացահայտել, հայց ներկայացրել դատախազություն, քրեական գործ էր հարուցվել, սակայն կարճ ժամանակ անց այն կարճվեց։