Քաղաքական

10.04.2025 12:39


Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու նոր որոշում է ընդունել։ Հավաքները կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստի ժամանակ։

Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինները:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը