«Տարվա քաղաքացի» մրցանակին արժանացավ Հրազդան քաղաքի բնակիչ Գ. Աթասյանը
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Արմավիրի զարգացման կենտրոնը և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը սույն թվականի օգոստոսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է “ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում” ծրագիրը, որի շրջանակներում իրականացնում է հակակոռուպցիոն բնույթի տարբեր միջոցառումներ:
Սկսած այս տարվանից, հակակոռուպցիոն միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի առթիվ, ՇՊԱԿ-ների ազգային ցանցը սահմանել է «Տարվա քաղաքացի» մրցանակը, որը տրամադրվեց այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարևորությունը, ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ` իր խախտված իրավունքների վերականգնման համար և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կազմի մեջ մտնող ՇՊԱԿ-ներից մեկի իրավական օգնության շնորհիվ 2011թ.-ին կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները: Այս տարի «Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնվեց Հրազդան քաղաքի բնակիչ, փոքրիկ խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Գագիկ Աթասյանին: Շահառուի իրավական խնդիրը կապված է եղել Հրազդանի տեղամասի հարկային տեսչության աշխատակիցների կողմից իր անձի նկատմամբ դրսևորված ոչ օրինական գործելակերպի հետ, երբ վերջիններս վարչական տույժ նշանակելու ոչ օրինական հիմքեր են ստեղծել, ինչի արդյունքում Հրազդանի տեղամասի աշխատակիցների կողմից կազմվել է ստուգման ակտ և շահառուի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով տույժ` հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու մտածածին հիմքով:
Շահառուի` հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականության և սեփական իրավունքները պաշտպանելու համարձակության ու հետևողականության, ինչպես նաև ՇՊԱԿ-ի աշխատակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության և ցուցաբերած օժանդակության շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ չեղյալ համարել վարչական տույժի համար հիմք հադիսացած ստուգման ակտը, այսինքն վերացվեց 150.000 ՀՀ դրամի տույժը, այլև խախտումներ կատարած հարկային ծառայողները ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցների: