Լրահոս

08.04.2025 16:08


Արագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած

Արագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, շրջվել և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհին եղած ասֆալտի նստվածքն է, որից առաջացել է փոս, և երբ եղանակն անձրևում է, այդ փոսում անձրևաջուր է լցվում ու դառնում է վարորդների համար պատուհաս:

Այս խորագրի վերջին նյութերը