Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի 6 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը, սունկ ուտելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի 2 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան ջեռուցման կաթսայի անսարքության պատճառով առաջացած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Հրազդանի 5 բնակիչ:
Պարզել է, որ նրանք թունավորվել են տան գազի ջեռոցից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի աղջիկ:
Պարզվել է, որ նա թունավորվել է տան ինքնաշեն վառարանում պոլիէթիլենային տոպրակներ վառելու ընթացքում առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Ախուրյան գյուղից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5 մարդ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան գազի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Սննդային և շմոլ գազի թունավորումներ