ՀԿԵ ՓԲԸ Տնօրենների խորհուրդը բարձր գնահատեց Ընկերության 2011 թվականի աշխատանքի արդյունքները
Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նիստը: Խորհուրդը քննարկեց ՀԿԵ ՓԲԸ 2011 թվականի 9 ամսվա ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը, Ընկերության ներդրումային ծրագիրն ու բիզնես-նախագիծը 2012 թվականի համար, ՀԿԵ արտադրանքի ինքնարժեքի նվազեցման ծրագիրը 2011-2013 թթ. համար, Ընկերությունում հաշվապահական և հարկային հաշվառման նոր ժամանակակից ավտոմատացված ինտեգրված համակարգի ստեղծման նասին որոշումը, ինչպես նաև ՀԿԵ նոր բրենդի հաստատման մասին որոշումը:
Ընկերության հաշվետվությունը ներկայացրեց ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինը: Ինչպես նշեց տնօրենը, 2011 թվականի արդյունքներով ընկերությունը դուրս է գալու առանց կորուստների աշխատանքի շեմին:
Համաձայն 2012 թվականի համար հաստատված ներդրումային ծրագրի՝ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 1 150,49 մլն. ռուբլի: Ներդրումային ծրագրի ծախսերը 2012 թվականին կազմելու են 1 017,14 մլն. ռուբլի, իսկ շահագործմանը կհանձնվեն 1 050,52 մլն. ռուբլի արժողությամբ հիմնական ֆոնդեր: Նման չափանիշները թույլ կտան կատարել 2008-2012 թթ. ՀԿԵ ներդրումային ծրագիրը 100,4%-ով:
Խորհուրդը նույնպես հաստատեց ՀԿԵ 2012 թվականի բիզնես-նախագիծը (բյուջեն), որտեղ արտացոլված են Ընկերության եկամուտները, ծախսերը և շահույթը:
Համաձայն 2011-2013 թթ. ՀԿԵ արտադրանքի ինքնարժեքի նվազեցման ծրագրի՝ նախատեսված է, մասնավորապես, շահագործման աշխատանքի տեխնոլոգիայի և կառավարման գործընթացի արդիականացումը, ռեսուրսների օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացումը, արտադրության և աշխատանքի օպտիմալացումը, նյութերի և ծառայությունների գնման համար ծախսերի կրճատումը:
ՀԿԵ նոր բրենդի հաստատման հարցով Տնօրենների խորհուրդն որոշեց հաստատել Ընկերության նոր բրենդը՝ հաշվի առնելով կատարելագործման և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ լոգոյի ավելացման անհրաժեշտությունը:
ՀԿԵ ՓԲԸ Տնօրենների խորհորդի նախագահ, «ՌԵ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը բարձր գնահատեց Ընկերության 2011 թվականի աշխատանքի արդյունքները: Իսկ ՀԿԵ բարձր ցուցանիշներն ապահոված աշխատողները կստանան պարգեվատրումներ: