Լրահոս

05.04.2025 17:07


Արարատի մարզում «Nissan Rogue»-ը բախվել է կայանված, տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր

Արարատի մարզում «Nissan Rogue»-ը բախվել է կայանված, տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Արտաշատի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։

Վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ալիկ Թ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը