Սյունիքի շուրջ իրավիճակը փոխկապակցված է մեր շահերի հետ. Սոբհանին՝ Իրանի դիրքորոշման մասին
Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակը փոխկաակցված է Իրանի շահերի հետ, ըստ այդմ, սահմանների ցանկացած փոփոխություն Թեհրանի համար անընդունելի է։ Այս մասին «Հայք-Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային խորհրդաժողովում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Հայաստանի և Իրանի միջև սահմանը համարվում է ամենաապահովներից մեկը։ Մենք երբեք որևէ վտանգ չենք զգացել Հայաստանի կողմից, իսկ Հայաստանը՝ մեր կողմից»,-ասաց նա։
Ավելի վաղ Սոբհանին, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշել էր, որ տարածաշրջանը չի դիմանա նոր էսկալացիայի կամ պատերազմի։ Իրանը շփվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ հանդես գալով սահմանին խաղաղության և կայունության օգտին։