Կառավարության ներդրումները գործարարներին պետք չե՞ն
Շիրակի մարզի գյուղաբնակ շրջաններում գուղատնտեսական բիզնեսի զարգացման հեռանկարների վերաբերյալ Գյումրիում այսօր քննարկում էին կազմակերպել «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի ներկայացուցիչները: Քննարկմանը մասնակցել են մարզում պանրագործությամբ և ձկնաբուծությամբ զբաղվող գործարարները: Վերջիններիս անակնկալի է բերել հիմնադրամի ներկայացուցիչների այն առաջարկը, ըստ որի՝ ֆինանսական դժվարություններին դիմակայելու համար նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը ներդրում կատարի վերոհիշյալ բիզնեսներում, որի դիմաց բաժնետեր կդառնա 45 տոկոսի չափով հատկապես տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար:
«Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի ներկայացուցիչների կարծիքով այս քայլը կարող է զարկ տալ մանր ու միջին բիզնեսին։ Այս կարծիքը, սակայն, չեն կիսել ներկա գտնվող գործարարները, ովքեր մտավախություն ունեն, որ կառավարությունը փորձ է անում վերահսկողություն սահմանել իրենց գործունեության նկատմամբ: Բացի այդ, ներկա գործարարներից ոմանց կառավարության առաջարկը չհետաքրքրեց, քանի որ կառավարությունն այս պարագայում ցանկանում է ներդրում կատարել հիմնական միջոցների ոլորտում այն պարագայում, երբ նրանցից շատերն ունեն հիմնական միջոցներ։ Բնակչության գնողունակության անկման պատճառով նրանց անհրաժեշտ են շրջանառու միջոցներ։
–Ես այդքան էլ չեմ հետաքրքրվում այդ առաջարկներով, որովհետև հիմնական միջոցներ ես ունեմ, այսինքն՝ տեխնիկական սարքավորումներ։ Ինձ պետք են շրջանառու միջոցներ, որոնք ինձ չեն տրամադրում։ Շրջանառու միջոցներ են անհրաժեշտ, քանի որ այս տարի սպառումը շատ վատ է անցած տարվա համեմատ,–ասել է հանդիպմանը ներկա պանրագործ գործարարներից մեկը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի