Հայաստանը դուրս է մնացել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-100-ից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում նահանջել է երկու հորիզոնականով: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 102-րդ տեղը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը։ Երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Առաջին հնգյակում են նաև Անգլիայի և Բրազիլիայի հավաքականները։
Նշենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խմբում Հայաստանիընտրանու մրցակիցները՝ Պորտուգալիայի, Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականները, զբաղեցնում են համապատասխանաբար 7-րդ, 37-րդ և 60-րդ տեղերը:
Հայաստանը դուրս է մնացել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-100-ից