Նիկոլից զզվելն ու ազդանշան տալը հանցագործություն չէ
Վստահ եմ, որ միայն ես չէ, ով այս գիշեր մեծ զայրույթով քուն մտավ՝ աչքերի առաջ ունենալով այն տեսանյութը, որտեղ ոստիկանները սեփական քաղաքացուն բորենիների պես քաշքշում էին։
Իմ ունեցած տեղեկություններով այդ քաղաքացին ավելի քան 15 րոպե հոգնած ու զզված սպասելուց, մինչև անցնում էր Նիկոլի մայրասպան շարասյունը՝ իր մեքենայից ընդամենը ազդանշան էր տվել։ Եվ հենց այդ պատճառով առաջացել էր բանավոր վեճ նրա ու ոստիկանի միջև, որտեղ հենց ոստիկա՛նն է առաջինը վիրավորել, իսկ քաղաքացին պարզապես պատասխանել է նրան։ Լա´վ է արել:
Էդ ո՞նց է լինում՝ երբ քպ-ական պատգամավորն է հայհոյում, նույն պարեկները վերոնշյալի ոտքերն ընկած համոզում են , որ տուն գնա՝ ձեռքի հետ էլ նրա անվտանգությունն են ապահովում, որ հանկարծ արժանապատիվ մի գյումրեցի էդտեղով անցնելիս համապատասխան կերպով կարգի չհրավիրի ճոճվող օրենսդրին:
Նախ, նույնիսկ եթե քաղաքացին խոսել է սխալ և կոպիտ, բայց առանց ֆիզիկական ագրեսիայի, ոստիկանը, որպես օրենքի եւ օրինակության պաշտպան, իրավունք չուներ նրա վրա հարձակվելու։ Երկրորդ՝ Նիկոլից զզվելն ու ազդանշան տալը հանցագործություն չի։
Բայց ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, այս դեպքը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ մեր գլխավոր խնդիրը՝ մեր միասնության ու իսկական հայկական եղբայրության պակասի մեջ է։ Մենք պետք է կանգնենք միմյանց կողքի, միասին լինենք ու աջակցենք միմյանց: Վստահեցնում եմ Ձեզ, այդ ժամանակ ո՜չ թուրքը, ո՜չ էլ թրքացած Նիկոլի տիրապետության տակ գտնվող ոստիկանները չեն կարող մեզ կանգնեցնել…
Հիշե՛ք այն օրը, երբ դատախազության շենքի դիմաց հարյուրավոր արժանապատիվ հայեր Նիկոլի պահվածքին համարժեք՝ նրան արժանի որակավորումն տվեցին: Նիկոլի պահապանները կուռկուռի ձագի պես կանգնած էին: Կարծում եմ նրանցից շատերն էլ համաձայն էին այդ որակումների հետ։
Ուրեմն եկե՛ք միասին լինենք… Կանգնենք կողք կողքի ու չթողնենք, որ մեր երկրում մեզ հետ այսպես վերաբերվեն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից