Միխայիլ Պրոխորովը կդնի իր թեկնածությունը ՌԴ նախագահի ընտրություններում
«Правое дело» կուսակցության նախկին առաջնորդ Միխայիլ Պրոխորովն այսօր հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններում թեկնածու լինելու իր մտադրության մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։
–Ես որոշում եմ կայացրել, սա երևի կյանքիս ամենալուրջ որոշումն է։ Ես գնում եմ նախագահական ընտրություններին,– հայտարարել է խոշոր գործարարը։
Ըստ Պրոխորովի՝ նրա հիմնական ընտրազանգվածը կլինի միջին դասը բառիս ամենալայն իմաստով։
Պրոխորովը նաև նշել է, որ չի վախենում կրկնել Միխայիլ Խադարկովսկու ճակատագիրը և չի վախենում իր բիզնեսի համար.
–Ես ոչ մի հակաօրինական բան չեմ անում և չեմ վախենում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին «Правое дело»–ն հեռացրեց Պրոխորովին կուսակցության առաջնորդությունից։ Այս ամենի համար Պրոխորովն այն ժամանակ մեղադրեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովին՝ խոստանալով մնալ քաղաքականության մեջ ու հասնել նրա հրաժարականին։