Լրահոս

12.12.2011 16:51


Պակիստանցի գրոհայինները կրակել են Հնդկաստանի արդարադատության նախարարի տան վրա

Պակիստանցի գրոհայինները կրակել են Հնդկաստանի արդարադատության նախարարի տան վրա

Վիճելի տարածք համարվող Քաշմիրի շրջանի Սրինագար քաղաքում Հնդկաստանի  արդարադատության նախարար Ալի Մոհամմեդ Սագարի տունը հարձակման է ենթարկվել. պակիստանցի գրոհայինները կրակ են բացել տան վրա։ Կրակոցների հետևանքով նախարարը չի վնասվել, սակայն զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք անվտանգության աշխատակից։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը։

Հարձակման պահին նախարար Սագարը հյուրերին էր դիմավորում իր տանը։ Գրոհայիններին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից։

Հիշեցնենք, որ Քաշմիրը վիճելի տարածք է Պակիստանի ու Հնդկաստանի միջև։ Հակամարտության հետևանքով արդեն շուրջ 68 հազ մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը