Քաղաքական

31.03.2025 23:19


Գյումրու ընտրությունները Փաշինյանի իշխանազրկման քայլերթի կարևոր քայլերից մեկն է

Գյումրու ընտրությունները Փաշինյանի իշխանազրկման քայլերթի կարևոր քայլերից մեկն է

Սիրելի գյումրեցիներ, ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին վստահության քվե տալու համար։ Մենք Գյումրու ավագանու կազմում ներկայացված կլինենք 2 մանդատով, և, անկասկած, մեզ վստահված քվեները ծառայեցվելու ենք հանուն մեր սիրելի քաղաքի զարգացման ու բարգավաճման։ Գյումրու ու գյումրեցիների խնդիրները վեր հանելն ու լուծումներ առաջարկելը լինելու է մեր առաջնահերթությունը։

Գյումրին դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը ու, առանց չափազանցության, այս ընտրություններին համակ ուշադրությամբ հետևում էր ամբողջ Հայաստանն ու Սփյուռքը։

«Մայր Հայաստանը» հայտարարել էր, որ այս ընտրություններին մասնակցում ենք նվազագույնը ՔՊ-ին իշխանազրկելու օրակարգով, և ընտրություների արդյունքներով գյումրեցին անվստահություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»։ Գյումրեցիները ցույց տվեցին, որ առնվազն հաշտ չեն Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար քաղաքականության հետ։ Եվ դա արձանագրվեց մարտի 30-ի ընտրությունների արդյունքներով։

Վստահ ենք, որ Գյումրու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման քայլերթի կարևոր քայլերից մեկն է։

«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը