Լրահոս

12.12.2011 15:58


«Աբովյան-Պուրակ» ՕԿՋ-ում փոխարինվում են փականները

Դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան «Աբովյան պուրակ Վերին-Վերին» օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ սկսվեցին շինարարական աշխատանքներ:

«Երևան Ջուր» ՓԲԸ-ի պատվերով «Աշոցք» ՍՊԸ-ն ՕԿՋ-ի հին, ֆիզիկապես և բարոյապես մաշված 2 փականները փախարինում էր նորերով: 400 մմ տրամագծով ժամանակակից սարքերը ոչ միայն կբարձրացնեն ՕԿՋ-ի կառավարման հուսալիությունը, այլևս կդյուրինացնեն հերթապահ անձնակազմի աշխատանքը, քանի որ հագեցած են էլեկտրոնային շարժաբերով:

Շինարարական կազմակերպության աշղեկ Լևոն Դավթյանը հավաստիացրեց, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, ասել է թե արդեն այսօր երեկոյան կվերականգնվի «Կենտրոն»վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Թումանյան, Մ. Ադամյան, Սարյան, Զաքյան, Վ.Սարգսյան, Կողբացի, Պուշկին, Փարպեցի, Արամի, Ամիրյան, Բուզանդի, Լալայանց, Հանրապետության, Տպագրիչների, Չայկովսկու, Մ.Մկրտչյան, Դեղատան, Ֆիրդուսի փողոցներ, Հյուսիսային պողոտա, Նալբանդյան փ. 1-23, 2-100, Վարդանանց փ. 1-83, 2-20, Խորենացի փ. 1-30, Տ.Մեծի փ. 1-15, Մաշտոցի պ. 1-37, 2-42, Պարոնյան փ. 1-15, Աբովյան փ.1-11, 2-20, Ագաթանգեղոսի փ. 7, Տերյան փ. 1-19, 2-42 հասցեներ ու հարակից տարածքներ

Այս խորագրի վերջին նյութերը