Հայաստանի Հելսինկյան ասոցացիայի հաղորդագրությունը Թամամյանի գործի մասին
«2010 թվականի մայիսի 12-ին Արաբկիր համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության համար մեղադրանք էր առաջադրվել նախկին թաղապետ Հ.Շահինյանի քրոջ որդուն` Ա.Ահարոնյանին:
8 ամիս անց` Գ.Հակոբյանի գրության հիման վրա Ա.Հովսեփյանը հանձնարեց նոր քրեական գործ հարուցել, որի հետևանքով սպանության հոդվածով արդեն մեղադրանք առաջադրվեց, և դատարանը 14 տարի ազատազրկման դատապարտեց Վ.Բաղդասարյանին, քրեական գործով փաստերը խեղաթյուրելու պատճառաբանությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվեց և մեղադրանք առաջադրվեց Ոստիկանության ՔՀԳՎ նախկին պետ Հ.Թամամյանին, իսկ արդյունքում կրկնակի շահեց Հովհաննես Շահինյանը` քրոջ որդու մեղադրանքը փոփոխվեց։ Իսկ թե էլ ի՞նչ շահեց Հ.Շահինյանը, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Գայանե Խաչատրյանը կներկայացնեն մամլո ասուլիսի ժամանակ:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 13-ին, ժամը՝ 13:00-ին, «Ուրբաթ» ակումբում»։
Հայաստանի Հելսինկյան ասոցացիայի հաղորդագրությունը Թամամյանի գործի մասին