Քաղաքական

30.03.2025 15:42


Գյումրիում արձանագրվել են ընտրախախտումներ (լուսանկար, տեսանյութ)

Գյումրիում արձանագրվել են ընտրախախտումներ (լուսանկար, տեսանյութ)

Գյումրիում արձանագրվել են տեսանկարահանման կարգի խախտումներ։ Այս մասին հայտնում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելությունը։

«Մարտի 30-ին, ժամը՝ 02:20-ի շրջակայքում, տեսանկարահանող սարքերի տեսադաշտից դուրս էին՝ 31/7, 31/12, 31/45, 31/49, 31/79 տեղամասային կենտրոններում ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:

Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները:

Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Ի դեպ՝ 31/33, 31/55, 31/78, 31/82 տեղամասերում քվեաթերթիկները տեղադրված չէին չհրկիզվող պահարանում: Սա համարվում էր խախտում, մինչ՝ 2022 թվականի հունիսի 30-ը, երբ «Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման կարգը սահմանելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժովովի որոշման մեջ փոփոխություն կատարվեց՝ հանելով քվեաթերթիկը պահպանվող առարկաների ցանկից»,-ասված է հայտարարության մեջ։

***

Գյումրիի 31/05 ընտրատեղամասում «ՀայաՔվեի» դիտորդներն ընտրախախտում են արձանագրել:

Ընտրողների ցուցակը բացարձակ հասանելի չէ քաղաքացիների համար:

***

Քիչ առաջ Yerkir.am-ը տեղեկություն ստացավ, որ Գյումրու ընտրատեղամասերից մեկում (գտնվում է 7-րդ դպրոցի մոտ) Երևանի գրանցում ունեցող մարդիկ փորձել են մասնակցել ընտրություններին, սակայն Վարդան Ղուկասյանի վստահված անձինք թույլ չեն տվել:

***

Գյումրիում 31/53 տեղամասի մոտ, որտեղ պետք է քվեարկության գա ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, քիչ առաջ քաղաքացիներից մեկը տեղամասում հայտարարեց, որ քվեարկելու է եկել մեկը, որ Ախուրյանի բնակիչ է:

«Ախուրյանցին ի՞նչ գործ ունի այստեղ»,-հայտարարեց նա, իսկ արդեն դրսում NEWS.am-ին ասաց, որ այդ անձը ախուրյանցի է, այնտեղ է ապրում:

Բացի այդ, այստեղ ևս մի միջադեպ եղավ. Մի երիտասարդ քվեարկելու էր եկել տարեց մարդու հետ, ասաց, որ տարեցը չի կարող քվեարկել, քանի որ խնդիր ունի և ինքը պետք է օգնի, թեև արտաքինից որևէ խնդիր չէր երևում: Նրանք միասին քվեարկեցին, դուրս եկան:

***

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը տեսագրություններ է տարածել Գյումրուց, ՔՊ-ի կողմից ավագանու ընտրության ժամանակ հերթական խախտման վերաբերյալ:

«Գյումրիում ՔՊ թեկնածուի պաստառով կանգառասրահը գտնվում է ընտրատեղամասից 33 մետր հեռավորությամբ, մինչդեռ պետք է լիներ առնվազն 50 մետր:

«Գյումրու տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը։

Այն տեսանելի է դեպի ընտրատեղամաս մուտքից»,-նշել են նախաձեռնությունում:

Մեկ այլ նմանատիպ խախտում արձանագրվել է նաև Գյումրիի 31/39 տեղամասի դիմաց, որտեղ Սարիկ Մինասյանի գովազդային պաստառը ընտրատարածքից 44 մետր հեռավորության վրա:

***

Քիչ առաջ Yerkir.am-ը տեղեկություն ստացավ, որ Գյումրու ընտրատեղամասերից մեկում (գտնվում է 7-րդ դպրոցի մոտ) Երևանի գրանցում ունեցող մարդիկ փորձել են մասնակցել ընտրություններին, սակայն Վարդան Ղուկասյանի վստահված անձինք թույլ չեն տվել։

***

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր բտնօրեն Գոհար Մելոյանը մի քանի ընտրախախտումների մասին է ահազանգել:

«Խախտման արձանագրում

31/36 տեղամասային կենտրոնում հանձնաժողովը թույլատրել է, որ մայրը քվեարկի անգործունակ ճանաչված որդու փոխարեն,

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք։

Այս դեպքում, այդ քաղաքացու անունն ընդհանրապես պետք է ընտրողների ցուցակից բացակայեր։

ՊԶՄԿ գործադիր տնօրեն՝ Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ

«Հայաքվե» դիտորդական առաքելություն»։

***

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում Գյումրիի ընտրություններից մի շարք ընտրախախտումներ է ներկայացրել:

«Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ»:

«Գյումրիի 31/70 տեղամասի առջև կուտակված են ՔՊ-ական թեկնածուի աջակիցները»:

«Գյումրիում իշխանական թեկնածուի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են: Սա 31/70 տեղամասի դիմաց է»:

«Գյումրիի 31/69 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվեաթերթիկների անհամաչափություն է եղել։

•2-րդ, 5-րդ և 7-րդ համարների քվեաթերթիկների թիվը մյուսներից նկատելիորեն քիչ է եղել։

«Հայաքվեի» դիտորդի դիտարկումից հետո համաչափությունը վերականգնվել է»:

«Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ»:

***

Ես այստեղ եկել եմ առավոտյան 7:30-ի կողմերը ու հենց գալուց տարօրինակ աժիոտաժ էր տիրում տեղամասի կողքը, կարճ ժամանակ անց հետաքրքիր տեղեկություններ իմացա: Այս մասին Գյումրիում Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ընտրությունների դիտորդ Կոստանտին Տեր-Նակալյանը:

Նա տեղեկացրեց, որ վստահված անձանցից, որ հենց 31/69 տեղամասում ու հարակից տարածքում շատ բուռն գործունեություն է ծավալել Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին, ով համատեղության կարգով իրենց ավագանու ցուցակով թեկնածու է:

«Ես ինքս ամեն բան տեսանկարահանել եմ: Հետաքրքիրն այն է, որ ընտրատեղամասի դիմացը գտնվում է ՔՊ-ի շտաբը, մարդիկ գալիս, մտնում էին այնտեղ, հետո այնտեղից ընտրատեղամաս, քվեարկությունից հետո վերադառնում էին մտնում շտաբն ու ոչ այնքան վստահություն ներշնչող պրոցես էր տեղի ունենում: Երբ ես սկսեցի տեսանկարահանել, դա դուր չեկավ Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդուն:

Նա անգամ մեղադրեց, թե ամբողջ ազգը նկարող է դարձել, ասես՝ ես եմ ՔՊ-ի ցուցակից, ոչ թե ինքը, ու իրենք չեն ազդարարի համակարգի օրենք ընդունողը: Ես բացատրեցի, որ դիտորդ եմ ու իմ ֆունկցիոնալ պարտականությունն է այդ թվում տեսանկարահանելը, այնպիսի կասկածելի դրվագեր, ինչին որ ականատես եղանք»,-պատմեց Կոստանտին Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով՝ հենց տեսան, որ հետևողական ենք ակտիվությունն այս մասում մի քիչ թեթևացավ: «Մի տեղամաս էլ խաչմերուկի վրա կա ու ոնց հասկանում եմ՝ այլ թեկնածուները պայքարում են իրենց ձայների համար, որովհետև դատելով աղմուկից՝ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել այնտեղ, հիմա կարծես հարաբերական հանգիստ է»,- ասաց նա:

***

Գյումրիում չգրանցված զինվորին բերել են, որ քվեարկի: Այս մասին ահազանգել է «Հայաքվե» նախաձեռնության դիտորդ Ավետիք Քերոբյանը:

«Գրանցվել է արտառոց դեպք, որը և դիտորդն է նկատել, և հանձնաժողովի անդամները, եկել է, փորձել է քվեարկել ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվոր, որը գրանցված չի եղել Գյումրիում: Ծնողը վրդովվել է, որ զինվորին արձակուրդ են տվելհատուկ քվեարկության համար, նա պետք է քվեարկի, հո իզուր չի բերել»,-ասաց նա:

Քերոբյանը նաև նշեց, որ ընտրատեղամասի դիմաց ժամանակ առ ժամանակ կուտակումներ են տեղի ունենում, «Հայաքվե»- ն շատ մեծ խմբով դիտարկումներ է անում, ուշիուշով հետևում են, որ ընտրությունների ընթացքը չխախտվի:

***

Գյումրիի 31/55 տեղամասում նախապես դասավորում են քվեաթերթիկների տրցակները, ինչն արգելված է: Այս մասին ահազանգում է «Հայաքվե» նախաձեռնությունը։

Возможно, это изображение текст

***

Գյումրիի 31/72 տեղամասում միևնույն ընտրողի անձնագրով երկու տարբեր կտրոն է տպագրվել:

***

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնն ահազանգում է.

«Հնարավոր է խաթարվում է մարդկանց ազատ ընտրական իրավունքը՝ ուղղորդմամբ եւ վերահսկողությամբ։

Մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում։ Ընտրողների մուտքից հետո կատարում են նշում:

Ենթադրելի է, որ անհատականացնելով՝ ընտրողների հաշիվ են վարում։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցավոր արարք է»։

***

Վարդակների կարճ միացման հետևանքով վնասվել էր 3/03 ընտրատեղամասի ինտերնետ սարքը, որի պատճառով ընտրատեղամասի տեսախցիկը կապ չէր ապահովում ԿԸՀ-ին։

«Այդ ամբողջ ընթացքում փաստում եմ, որ ապօրինի գործողություններ չեն եղել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց անկախ դիտորդ Արմինե Ադիբեկյանը։

Ադիբեկյանի խոսքով, 40 րոպեից ավելի սարքը չի աշխատել։

***

Շրջիկ մեքենան Գյումրիի 31/29 տեղամաս արդեն մի քանի խումբ ընտրողներ է բերել:

Возможно, это изображение автомобиль и текст «正 235 E35vs457- 35 vs 457- 6 ー»

***

Գյումրիի 31/30 տեղամասում կուտակումներ են:

***

Գյումրիի 31/30 տեղամասում թոռն առանց գրանցվելու տատի հետ մտնում է քվեախցիկ։

***

31/3 տեղամասային կենտրոնում քաղաքացին սկսել է շրջել ու միջամտել ընտրական գործընթացին, երբ դիտորդը՝ Արմինե Ադիբեկյանը, փորձել է ֆիքսել, հարձակվել է դիտորդի վրա!Ոստիկանությունը միջամտել է եւ հեռացրել քաղաքացուն!

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելություն

***

Կարմիր Խաչի մեքենան Գյումրու «Ձյունիկ» մանկապարտեզում տեղակայված տեղամաս է բերում տարեց ընտրողների. Հայաքվե

***

31/06 տեղամասային կենտրոնում, քաղաքացին արձանագրել է, որ իր հասցեով գրանցված են անծանոթ մարդիկ, դիմել է Ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը։

***

Կուտակումներ Գյումրիի 31/01 տեղամասում

Այս խորագրի վերջին նյութերը