Արցախում ՏՄՊՊՀ աշխատակիցների աջակցությամբ ներդրվել է գների մոնիտորինգի իրականացման մեխանիզմ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի պատվիրակությունը` նախագահ Ա. Շաբոյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ, որտեղ այսօր` դեկտեմբերի 12-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի, կողմերը համագործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ: Հանդիպումների առանցքային թեման առնչվել է հուշագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքին, մինչ այս կատարված միջոցառումների արդյունքներին, ինչպես նաև հստակեցվել են հետագա անելիքները:
ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից մինչ այսօր ԼՂՀ-ում կատարված աշխատանքները` ընդգծելով, որ դրանք արդյունավետ են և հույս է հայտնել, որ հետագայում ևս փոխադարձ համագործակցությունը կբերի խնդիրների լուծմանն ու մրցակցային դաշտի բարելավմանը: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը անդրադարձել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, որոնք մեծապես նպաստել են ԼՂՀ Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացմանը: Ա. Շաբոյանը նշել է, որ ստացված արդյունքները դեռևս բավարար չեն, կան նոր ծրագրեր և նոր գաղափարներ, որոնք ՏՄՊՊՀ-ը նախատեսում է այս այցի շրջանակներում քննարկել ԼՂՀ գործընկերների հետ և դրանք միասին իրագործել հաջորդ տարվա ընթացքում:
Ապա տեղի է ունեցել Ա. Շաբոյանի հանդիպումը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող Հանձնաժողովի նախագահ` Հ. Ղահրամանյանի և Հանձնաժողովի աշխատակազմի հետ: Հ. Ղահրամանյանը ընդգծել է, որ երկու Հանձնաժողովների համագործակցությունն իսկապես բավականին արդյունավետ է և իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց կառույցին ցուցաբերվող աջակցությունից: Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, ստացված արդյունքները, քննարկվել են հետագա համագործակցության բարելավման առաջարկներ: Ա. Շաբոյանը ԼՂՀ Հանձնաժողովի աշխատակիցներին է ներկայացրել մրցակցության օրենսդրության մեջ կատարված հիմնական փոփոխությունները, տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հիմնական բացահայտումները և մրցակցության ոլորտում առկա հիմնախնդիրները: Այնուհետև Ա.Շաբոյանը պատասխանել է ԼՂՀ հանձնաժողովի աշխատակիցների հարցերին:
Նշենք, որ փորձի փոխանակման նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ փորձագետները 2011 թվականին բազմաթիվ այցեր են կատարել ԼՂՀ և տեղի մասնագետների հետ կատարել են մի շարք համատեղ աշխատանքներ` ուղղված ապրանքային շուկաների ուսումնասիրությանը, գերիշխող դիրքի բացահայտմանը:
ՏՄՊՊՀ աշխատակիցների աջակցությամբ ներդրվել է գների մոնիտորինգի իրականացման մեխանիզմը, բացի այդ ԼՂՀ հանձնաժողովի գործընկերների հետ միասին ստուգայցեր են կատարել Ստեփանակերտի տարածքում գտնվող առևտրի կետեր, բացահայտել են անբարեխիղճ մրցակցության մի շարք դեպքեր և դրանց արդյունքում հարուցել են վարչական վարույթներ: Բացի այդ ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետների մասնակցությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ` ուղղված օրենսդրական ակտերի մշակմանն ու մրցակցային քաղաքականության բարելավմանն ընդհանրապես:
Տեղեկացնենք նաև, որ ԼՂՀ Հանձնաժողովի մասնագետները մշտապես ներգրավված են եղել ՀՀ ՏՄՊՊՀ-ի և միջազգային տարբեր կառույցների կողմից կազմակերպված սեմինար-քննարկումներին, ինչպես նաև գործողումներին: Մրցակցային մարմինների համագործակցությունը նախատեսվում է շարունակել և ընդլայնել նաև հաջորդ տարիներին: Մասնավորապես 2012թ.-ին նախատեսվում է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում
ստեղծել միջազգային տեղեկատվական համակարգերին մուտք ունեցող լրջագույն տեղեկատվական բազա, հիմնել մրցակցության ոլորտի վերաբերյալ գրադարան և բարձրացնել ԼՂՀ հանձնաժողովի տեխնիկական վերազինման մակարդակը:
Արցախում ՏՄՊՊՀ աշխատակիցների աջակցությամբ ներդրվել է գների մոնիտորինգի իրականացման մեխանիզմ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի պատվիրակությունը` նախագահ Ա. Շաբոյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ, որտեղ այսօր` դեկտեմբերի 12-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի, կողմերը համագործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ: Հանդիպումների առանցքային թեման առնչվել է հուշագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքին, մինչ այս կատարված միջոցառումների արդյունքներին, ինչպես նաև հստակեցվել են հետագա անելիքները: ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից մինչ այսօր ԼՂՀ-ում կատարված աշխատանքները` ընդգծելով, որ դրանք արդյունավետ են և հույս է հայտնել, որ հետագայում ևս փոխադարձ համագործակցությունը կբերի խնդիրների լուծմանն ու մրցակցային դաշտի բարելավմանը: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը անդրադարձել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, որոնք մեծապես նպաստել են ԼՂՀ Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացմանը: Ա. Շաբոյանը նշել է, որ ստացված արդյունքները դեռևս բավարար չեն, կան նոր ծրագրեր և նոր գաղափարներ, որոնք ՏՄՊՊՀ-ը նախատեսում է այս այցի շրջանակներում քննարկել ԼՂՀ գործընկերների հետ և դրանք միասին իրագործել հաջորդ տարվա ընթացքում:
Ապա տեղի է ունեցել Ա. Շաբոյանի հանդիպումը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող Հանձնաժողովի նախագահ` Հ. Ղահրամանյանի և Հանձնաժողովի աշխատակազմի հետ: Հ. Ղահրամանյանը ընդգծել է, որ երկու Հանձնաժողովների համագործակցությունն իսկապես բավականին արդյունավետ է և իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց կառույցին ցուցաբերվող աջակցությունից: Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, ստացված արդյունքները, քննարկվել են հետագա համագործակցության բարելավման առաջարկներ: Ա. Շաբոյանը ԼՂՀ Հանձնաժողովի աշխատակիցներին է ներկայացրել մրցակցության օրենսդրության մեջ կատարված հիմնական փոփոխությունները, տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հիմնական բացահայտումները և մրցակցության ոլորտում առկա հիմնախնդիրները: Այնուհետև Ա.Շաբոյանը պատասխանել է ԼՂՀ հանձնաժողովի աշխատակիցների հարցերին:
Նշենք, որ փորձի փոխանակման նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ փորձագետները 2011 թվականին բազմաթիվ այցեր են կատարել ԼՂՀ և տեղի մասնագետների հետ կատարել են մի շարք համատեղ աշխատանքներ` ուղղված ապրանքային շուկաների ուսումնասիրությանը, գերիշխող դիրքի բացահայտմանը: ՏՄՊՊՀ աշխատակիցների աջակցությամբ ներդրվել է գների մոնիտորինգի իրականացման մեխանիզմը, բացի այդ ԼՂՀ հանձնաժողովի գործընկերների հետ միասին ստուգայցեր են կատարել Ստեփանակերտի տարածքում գտնվող առևտրի կետեր, բացահայտել են անբարեխիղճ մրցակցության մի շարք դեպքեր և դրանց արդյունքում հարուցել են վարչական վարույթներ: Բացի այդ ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետների մասնակցությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ` ուղղված օրենսդրական ակտերի մշակմանն ու մրցակցային քաղաքականության բարելավմանն ընդհանրապես:
Տեղեկացնենք նաև, որ ԼՂՀ Հանձնաժողովի մասնագետները մշտապես ներգրավված են եղել ՀՀ ՏՄՊՊՀ-ի և միջազգային տարբեր կառույցների կողմից կազմակերպված սեմինար-քննարկումներին, ինչպես նաև գործողումներին: Մրցակցային մարմինների համագործակցությունը նախատեսվում է շարունակել և ընդլայնել նաև հաջորդ տարիներին: Մասնավորապես 2012թ.-ին նախատեսվում է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում ստեղծել միջազգային տեղեկատվական համակարգերին մուտք ունեցող լրջագույն տեղեկատվական բազա, հիմնել մրցակցության ոլորտի վերաբերյալ գրադարան և բարձրացնել ԼՂՀ հանձնաժողովի տեխնիկական վերազինման մակարդակը:
ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար` Գայանե Սահակյան